Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողները թող վախենան, որ մի օր 120 հազար զինված ղարաբաղցի կգա Երևան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

սկ

Շուշիի շրջանի 4 գյուղերը ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո շարունակում են մնալ երկկողմանի շրջափակման մեջ: Հին Շենի ղեկավար Սամվել Սարգսյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ փոփոխություն չկա, արտառոց դեպքեր էլ չեն գրանցվել:

Դիտարկմանը, որ երկու օր առաջ Փաշինյանի և Ալիևի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ որի՝ Հայաստանը Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս, ի՞նչ են մտածում իրենք, համայնքի ղեկավարն ասաց. «Ասողն էլ, մտածողն էլ գլուխը պատով են տվել, դա անհնարին բան է»,- նեղսրտեց Սարգսյանը:

«Դուք պատկերացնու՞մ եք, մի օր քնեք, զարթնեք ու ՀՀ-ն Ադրբեջանի կազմի մեջ լինի, մենք չենք պատկերացնում»,-ասաց Հին Շենի ղեկավարը:

Այն, որ, եթե այնուամենայնիվ դա իրականություն դառնա, ի՞նչ են անելու. «Վախեցեք նրանից, որ մի օր ղարաբաղից Հայաստան կգան 120 հազար հոգի` սոված ու զինված»»,- նշեց Սարգսյանը՝ վերհիշելով Վազգեն Սարգսյանի խոսքերը։

«Արևմտյան Հայաստանն էլ տվեցին, հիմա էլ` Արցախն ու Սյունիքն են տալիս, որ ի՞նչ շահեն` պատմության մեջ դավաճան լինելու պիտակը՞»,-եզրափակեց Հին Շենի ղեկավարը:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ