ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Թուրքիայում համապետական ընտրությունների ավարտից հետո, թուրքական մեդիայում հերթական լայն քննարկման առարկան դարձել է նոր ձևավորվող կառավարության կազմը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ կան տարբեր պնդումներ կառավարություն կազմում եղած նախկին նախարարների պաշտոնանկության կամ պաշտոններին վերանշնակաման, ինչպես նաև նոր մարդկանց պաշտոն տալու վերաբերյալ:
Մայիսի 31-ին տեղի է ունենալու կառավարության կազմի վերջին նիստը, որտեղ վերջնական տեսքի պետք է բերվեն վերոհիշյալ մարմնի նշանակումներն ու հստակեցվեն նախարարների անունները:
Ըստ բրիտանական «Reuters» լրատվական գործակալության՝ մեծ հավանականությամբ կառավարության նոր կազմի մեջ կարող են մտնել երեք նոր անձ:
Նրանք են նախկին Ֆինանսների նախարարի և փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Մեհմեդ Շիմշեքը, նախագահի խոսնակ Օմեր Չելիքը և երկրի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Reuters»-ի պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է կառավարության կազմում ընգրկել նոր մարդիկ, ինչի արդյունքում էլ Մեհմեդ Շիմշեքը կարող է նշանակվել գանձապետարանի և ֆինանսների նախարար: Եթե թեկուզ Շիմշեքն էլ չլինի, ապա նրա փոխարեն պաշտոնի նշանակման համար կարող է դիտարկվել ևս երկու նոր թեկնածու:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ