33 միլիոն արժեքով 22 տրանսպորտային միջոց հետ կվերցվի ՊՆ-ից և կնվիրաբերվի ԵԿՄ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

հկ

Պաշտպանության նախարարությունից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 33 միլիոն 663 հազար 410 դրամ մնացորդային արժեքով 22 միավոր տրանսպորտային միջոց հետ կվերցվի և կնվիրաբերվի «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան օգտագործելու նպատակով:

«Հաշվի առնելով կազմակերպության կանոնադրական խնդիրները, այդ թվում նաև այն հանգամանքը, որ կազմակերպության հարյուրավոր անդամներ ներկայումս ընդգրկված են մարտական հերթապահության հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ գտնվող մարտական դիրքերում, որոնց փոխարինման նպատակով տեղափոխություններ և տրանսպորտային բնույթի այլ լոգիստիկ հարցերի կազմակերպումն ու իրականացումն ապահովում է նաև կազմակերպությունը, ինչպես նաև անհրաժեշտ տրանսպորտային ապահովման անհրաժեշտություն ունեն նաև կազմակերպության կողմից մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքները՝  ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում չօգտագործվող և հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված ընդհանուր 33.663.410 դրամ մնացորդային արժեքով 22 միավոր տրանսպորտային միջոցը նվիրաբերել կազմակերպությանը», - նշված է որոշման մեջ։

--00—ԱՊ