4 ֆուտբոլիստների տրված զինծառայության տարկետումը դադարեցվեց. նրանք այլեւս հավաքականի անդամ չեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

default (1).jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիան գրավոր դիմել է կառավարությանը, խնդրելով դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականում և մինչև 21 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Առլեն Վարուժի Ծատուրյանին,  Ֆելիքս Անդրանիկի Խաչատրյանին, Մարտին Մանվելի Գրիգորյանին  և Սամվել Մինասի Գասպարյանին պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը:

 --00--ԶՀ