Ռուսները ադրբեջանական դրոշը գետն էին գցել, դա ամերիկյան սադրանք էր ՀՀ-ի կատարմամբ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Ռուսները ադրբեջանական դրոշը գետն էին գցել, դա ամերիկյան սադրանք էր ՀՀ-ի կատարմամբ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի համոզմամբ, ըտ էության, ամերիկյան ճնշումը Ստեփանակերտի վրա կյանքի կոչվեց, տեղեկատվական արտահոսքին հաջորդեց գործողությունը և հայ-ադրբեջանական համատեղ սադրանքի հետևանքով Արցախը նորից ամբողջական շրջափակման ենթարկվեց։ Նահապետյանի պնդմամբ, այս ամենի ետևում ԱՄՆ-ն է կանգնած, բայց, ինչպես միշտ, փորձեցին ռուսների գրպանը գցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ