37-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով հարվածել է 25-ամյա երիտասարդին․նա հայտնել է, թե ձիուց է ընկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

ponozhovshhina.thumb_

Հունիսի 28-ին, ժամը 09.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի երիտասարդ: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նա հայտնել էր, թե վնասվածքն ստացել է Շահումյան գյուղի դաշտում ձիուց ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հունիսի 24-ի ժամը 03.30-ի սահմաններում Շահումյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով խփել էր 37-ամյա համագյուղացին: Հունիսի 28-ին նա ձերբակալվել և ներկայացվել է մարզային քննչական վարչություն:

--00—ՅՄ