Թշնամին պարբերաբար կրակում է բնակելի առանձնատների ուղղությամբ. Ճանկաթաղի բնակիչ․ «Արցախպրես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news

183740

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի Ղարիբյան ընտանիքի առանձնատունը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ, գրում է «Արցախպրես»-ը։

Անգամ այդ պայմաններում ընտանիքը շարունակում է ապրել ու  արարել:

«Մեր տան բակից լավ  երևում է թշնամու դիրքը, նրանք էլ մեզ են տեսնում, հետևում մեր անցուդարձին: Վերջերս էլ մեր տան ուղղությամբ են կրակոցներ արձակել: Բարեբախտաբար, կորուստներ չունեցանք, բայց ապրումներն աննկարագրելի էին: Երբ կրակում են գյուղի ուղղությամբ, պատսպարվում ենք, հետո նորից անցնում առօրյա գործերին:

Մեր սեփական տան բակում վախենալով ենք անցուդարձ անում, ամեն րոպե սպասում, որ կկրակեն: Երբեմն նաև իրենց տեղակայման վայրից մեզ լսելի ձայնով հայհոյում են: Այդ ամենից չենք ընկճվում, միայն թոռներիս կյանքի  համար եմ վախենում: Մեր ուզածը մեր տանը  խաղաղ ու հանգիստ ապրելն է, բնության տված բարիքներով գոհանալը,  մեր ձեռքով թխված հացը ուտելը: Գիտենք` ուրիշ տեղ չենք կարող հայրենիք  գտնել»,-ասել է Գրետա Ղարիբյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ