Ուզբեկստանի նախագահը աշխատանքից ազատել է 17 «քնած դավաճանների»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

1115294

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը վերընտրվելուց հետո պաշտոնանկ է արել շրջանների, քաղաքների, արդյունաբերական ընկերությունների և ասոցիացիաների 17 ղեկավարների։ Համապատասխան որոշումը նա կայացրել է ներդրումների ներգրավման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Lenta.ru»-ին, այդ մասին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

Միրզիյոևի կարծիքով՝ պաշտոնանկ արված ղեկավարները «քնած դավաճաններ են»։ Նախագահն ընդգծել է, որ պատրաստ է ներել սխալվող, բայց աշխատող մարդուն, սակայն ոչ երբեք դավաճանին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ