Միրզիյոևը ձայների 87,05 %-ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

1115040.jpg

Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով, ձայների 87 %-ով հաղթել է նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այդ մասին  ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Զայնիդդին Նիզամխոջաևը։

Նա նշել է, որ երկրի գործող ղեկավարը, օրենսդրությանը համապատասխան, ընտրությունների արդյունքներով վերընտրվել է նոր ժամկետով։

«Օրենսդրությանը համապատասխան՝ ​​թեկնածուն, որն ստանում է ձայների 50%-ը գումարած 1 ձայն, համարվում է պետության ընտրված ղեկավար: Քանի որ Շավքաթ Միրզիյոևը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 87,05%-ը, ըստ օրենքի՝ նա ընտրվել է նախագահ», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

--00—ԶՀ