Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

photo_2023-07-20_17-49-23

Հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան։

--00—ՅՄ