Գեղասահորդ Ֆյոդոր Չիտիպախովյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

timthumb

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

ՀՀ նախագահի հրամանագրով Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին 2022-ի դեկտեմբերի 9-ին շնորհվել է քաղաքացիություն և նա ընդգրկված է Հայաստանի Հանրապետության գեղասահքի ազգային հավաքականի կազմում:

Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանը՝որպես Հայաստանի գեղասահքի ազգային հավաքականի անդամ,  նախապատրաստվելու և մասնակցելու է 2024-2025 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, վարկանիշային մրցաշարերին  և2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին:

--00—ՅՄ