Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սնկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ կախված դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Screenshot_16
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Վոտխոզ» կոչվող տարածք, որտեղ շինությունում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետի պարտականությունները կատարող Ա. Խաչատրյանը և Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշ մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մովսիսյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 23:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Գարիկ Մ.-ն Իջևան համայնքի Մետաղագործների փողոցում գտնվող «Վոտխոզի» շինությունում գործող սունկի արտադրամասում երկաթյա խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերել է Տավուշի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդիկ Մ.-ի դին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ