Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում եռյակ է ծնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

ներքին

Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում եռյակ է ծնվել: Այդ մասին տեղեկանում ենք համայնքի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտը բարի լուրով սկսենք:

Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար,մեր Տավշո աշխարհի համար:

Բոլորիս աչքը լույս...

Աստված պահապան ձեզ»,-նշված է գրառման մեջ:

--00—ԼՄ