Գրիգորյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնահանվածների հիմնական կարիքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

գև.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին:

Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից մշակված ծրագրերը:

ՀԲ տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է Հայաստանին աջակցելու ՀԲ պատրաստակամությունը և ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մասնավորապես Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ:

Մհեր Գրիգորյանը հանդիպման շրջանակներում ՀԲ տարածաշրջանային տնօրենին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դրա հիմնական նպատակներն ու դրա իրագործման պարագայում տարածաշրջանի զարգացման միտումները:

 --00—ԼՀ