Այնպիսի պատրաստություն ենք անցել, որ ցանկացած իրավիճակից կարողանանք դուրս գալ․ ապագա հետախույզ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

photo_2023-12-03_22-18-31

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն եմ ավարտել: Համազգեստի հանդեպ հարգանք, հայրենասիրություն, ծնողների դաստիարակություն, ամեն ինչ միախառնվել է ու ամրապնդել իմ այն գիտակցումը, որ երկրին պետք են պատրաստված, գրագետ սպաներ: Եվ այժմ ես պատրաստվում եմ դառնալ հետախուզական դասակի հրամանատար:

Սիրում եմ իմ մասնագիտությունը, հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայելու համար կհաղթահարեմ բոլոր դժվարությունները: Հպարտ եմ ու ոգևորված, որ վարժանքից հետո հրամանատարը իմ գործողություններին ամենաբարձր գնահատականը տվեց:

հետախույզ

Առաջին թռիչքից սկսած վստահ կատարել եմ վարժությունը, երկու ոտքերիս վրա կանգնելով` վայրէջք կատարել: Մինչև անկարգելի բացվելը անչափ հետաքրքիր է. երեք վայրկյան զգում ես ազատ անկման վայելքը: Հետո արդեն պարզապես հիշում ու կատարում ես հրահանգիչների ցուցումները։

Լինում է՝ որոշ բաներ մոռանում ենք, բայց այնպիսի պատրաստություն ենք անցել, որ ցանկացած իրավիճակից կարողանանք դուրս գալ: Գործնական վարժանքները մեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն են տվել»:

Ապագա հետախույզ

--00—ՅՄ