Իրանում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

2

Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Սիստան եւ Բելուջիստան նահանգի փոխնահանգապետը։

Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասկ քաղաքում այսօր առավոտյան ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա՝ սպանելով 12 ոստիկանի, ասել է նա։

--00--ԼՀ