ՌԴ-ն Ղարաբաղում խաղաղապահների վերաբերյալ հարցերը քննարկում է բացառապես Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

11

«Մոսկվան Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանին Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու որոշումից հետո բացառապես ադրբեջանական կողմի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը»:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Նա հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:

«Այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել։ Դրանում նախատեսված է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։ 

Իհարկե, իրավիճակը հողի վրա արմատապես փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշել է ճանաչել Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին, որն ամրագրված է ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներին՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հանդիպումից,- նշել է Գալուզինը ։ 

Նրա խոսքով՝ այժմ ռուսական կողմը Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը դիտարկում է բացառապես ադրբեջանական կողմի հետ։ «Դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- ընդգծել է ռուս դիվնագետը։ 

 

 --00—ԱՊ