Գրիչը տվել են ձեռքն ու ասում են՝ շրջի՜ր հայոց պատմության վերջին էջը. ինքնակամ հեռանալ է պետք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Մեզ անհրաժեշտ է նոր առաջնորդություն, իշխանությանը փոխելու հայտ ներակայցնողին սկսում ենք առաջինը քննադատել, թե ում հետ է մտերիմ, ում «մարդն է», սակայն չենք գիտակցում, որ «ամենահինն» այժմ գործող իշխանությունն է, որի գործունեությունը բերել ու հանգեցրել է այս վիճակին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Ժամանակին իշխանությունն ասում էր՝ Սերգո ջա՜ն, լավ չես ապրելու, քանի կա Ղարաբաղի հարցը։ Մենք դա վերցրինք իբրև ուղեցույց ու մոռացանք Մոնթե Մելքոնյանի այն խոսքերի մասին, որ եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը։ Ես կարճաժամկետ լուծում չունեմ, միայն լուծումը գործող իշխանության գիտակցված ու արագ հեռացում է», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ