Փլատակների տակ մնացած 2 քաղաքացիներին դուրս բերեցին. նրանք ողջ են և գիտակցություն ունեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով տուժած 2 անձանց փրկարարները դուրս բերեցին փլատակների տակից։ Փլատակների տակից դուրս բերված քաղաքացիները ողջ են, նրանց անհապաղ ցուցաբերվեց առաջին բժշկական օգնույուն և պատգարակներով տեղափոխեցին ԲԿ։

Փրկարար ծառայությունը դեռևս աշխատանքները շարունակում է պայթյունի վայրում՝ հասկանալու՝ փլատակների տակ արդյոք որևէ այլ քաղաքացի չկա, միևնույն ժամանակ՝ զուգահեռ կատարվում են աշխատանանքեր նաև պայթյունից տուժած քաղաքացիների համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ 24News-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։

Նախնական տվյալներով՝ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների՝ 2 քաղաքացի կա փլատակներում։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում, ավելին պարզելու համար։

Մանրամասները՝ կից 24News-ի՝ ներկայացված տեսանյութերում։

 

--00—ԱՊ