ՊՆ-ն հաստատեց․ Ներքին Հանդում թշնամու կրակից ունենք 4 զոհ և 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

photo_2024-02-13_08-41-26

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

--00—ՅՄ