Հայաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա է գնում. Բալայանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

1130674

Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին արտերկրից անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն այս մասին ասել է Brussels Signal-ի հետ զրույցում:

Հայաստանը հետևել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկությունների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թվում Իսրայելից և Թուրքիայից: Այս առաքումները, ենթադրաբար, ներառում են անօդաչու սարքեր:

«Ադրբեջանի ռազմական տեխնիկայի 60 կամ 70 տոկոսը գալիս է Իսրայելից, այնուհետև Թուրքիայից», - ասել է Բալայանը:

Դեսպանը նաև նշել է, որ ավելացել են ռազմական թռիչքները Սերբիայից, որը վերջերս հայտարարել է Ադրբեջանին որոշ հրետանային տեխնիկա վաճառելու համաձայնության մասին:

Բալայանը, խոսելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել,  նշել է, որ դա պատասխան է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության մակարդակի աճին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ