Այսօր Հայաստան կառաքվի պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակ. Le Figaro

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ռ.

Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական  սպառազինության ֆրանսիական խմբաքանակը (գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադարներ), ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին։ 2024թ. նախատեսված են նաև համատեղ զորավարժություններ։ Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ Ֆրանսիայի ՊՆ Լեկորնյուն Հայաստանում կլինի այսօր և վաղը։

--00—ԼՀ