Տեղումներ՝ շրջանների զգալի մասում. օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ին կնվազի 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

տեղումներ

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 18-ի ցերեկը, 19-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 18-19-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 18-ի ցերեկը, 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։