Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայնություն էր տվել Նավալնիի փոխանակմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

000026_1710711229_621977_big

Ալեքսեյ Նավալնիի մահից մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը քննարկել է նրա հնարավոր փոխանակումը։ Այս մասին ՌԴ գործող նախագահը հայտարարել է իր նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Նավալնիին փոխանակելու միտք կար արևմտյան երկրներում գտնվողներից մեկի հետ․ «Ես համաձայնեցի, ուզում էինք փոխանակել, որպեսզի նա չվերադառնա։ Դուք կարող եք ինձ հավատալ, կամ չհավատալ, բայց ինձ հետ խոսողը դեռ չէր ավարտել նախադասությունը, երբ ես ասացի՝ համաձայն եմ», - ասել է Պուտինը:

«Այո, նա մահացավ, դա միշտ տխուր իրադարձություն է։ Բայց մենք ունեցել ենք նաև այլ դեպքեր, երբ ազատազրկման վայրերում մարդիկ մահացել են։ Դա չի՞ եղել ԱՄՆ-ում։ Դա տեղի է ունեցել մեկից ավելի անգամ»,-ասել է ՌԴ նախագահը։

--00—ՅՄ