Ֆիգուն նշել է Եվրո-2024-ի ֆավորիտներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ֆ

Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն նշել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում հաղթելու գլխավոր հավակնորդներին։ Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

«Սա աշխարհի լավագույն մրցաշարերից մեկն է, և ես դա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ այն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո, այլ այն թիմերի, որոնք մրցում են և խաղացողների որակի պատճառով:

Պորտուգալիան ունի աշխարհի լավագույն թիմերից մեկը՝ մեծ տաղանդով և փորձով: Մենք Ֆրանսիայի և Անգլիայի հետ տիտղոսը նվաճելու ֆավորիտներից մեկն ենք։

Կան նաև այլ ֆավորիտներ՝ Իսպանիա, Գերմանիա, Բելգիա։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ շատ լավ մրցաշար է լինելու։ Հուսով եմ՝ Պորտուգալիան կարող է չեմպիոն դառնալ»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
 

Աղբյուրը՝ Armsport