Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. ինչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Noah-750x375

Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ 25-րդ տուրը, որի արդյունքները, ի տարբերություն նախորդների, ինչ-որ տեղ հնարավոր է տեղավորել տրամաբանության մեջ։ Այս անգամ հաղթեցին նրանք, որոնք ի սկզբանե համարվում էին ֆավորիտ։ Առաջ անցնելով նշենք, որ հաշվետու տուրում որևէ խաղաղ ելք չի գրանցվել, գրում է Armsport.am-ը։

Ռազմիկ Հակոբյանի «100»-ը, Հաջիի դուբլը և «Արարատի» չոր հաղթանակը

Տուրն Աբովյան քաղաքում բացել են «Արարատն» ու «Շիրակը»։ Խաղի մեկնարկային սուլիչից առաջ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված «Արարատի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանին, որը հարազատ դարձած ակումբում անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը։ Հակոբյանը արարատցիների գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի ձեռքից ստացավ հատուկ մարզաշապիկ։ Հակոբյանը խաղը սկսել էր պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս եկավ միայն 16-րդ րոպեին՝ այն էլ հարկադրված։ Մինչև այդ՝ խաղի ընթացքում տեղի ունեցավ 2 իրադարձություն։

Նախ Հաջին «Արարատի» կազմում հեռահար հարվածով բացեց հաշիվը, իսկ հաջորդ իսկ գրոհի ժամանակ կոպիտ խախտում թույլ տվեց և գցեց «Արարատի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանին։ Նրան պադգարակներով դուրս բերեցին դաշտից, ու միայն այդ ժամանակ խաղադաշտ մտավ Ռազմիկ Հակոբյանը։ Արմեն Նահապետյանի մոտ անրակի բեկորային կոտրվածք է ախտորոշվել: Երեկ արդեն ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արմեն Նահապետյանը բարեհաջող վիրահատվել է, և նախնական տվյալներով ֆուտբոլիստին սպասվում է 2-3 ամսյա վերականգնողական փուլ:

Հանդիպման հետագա ընթացքում «Շիրակն» ուներ ավելի մեծ առավելություն. հենց գյումրեցիներն էին հանդես գալիս նախաձեռնողի դերում, սակայն ամենակարևոր պահին կամ շեղ ու բարձր էին հարվածում, կամ էլ վերջին փոխանցումը չէին կարողանում կատարել։ Անկասկած, «Շիրակը» գոնե 1 գոլի արժանի էր։ 53-րդ րոպեին նույնպես ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն դրվագին միջամտեց VAR-ը և այն չեղարկեց։ Հետագայում դարպասի ևս մեկ գրավում եղավ, բայց նորից դրա հեղինակն «Արարատն» էր։ Ու նորից դիպուկ հարվածով աչքի ընկավ Կասիմ Հաջին՝ դառնալով դուբլի հեղինակ ու ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ