Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

431548472_10160088129911824_8669700377195287640_n

Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում: Այս մասին գրել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը.

Կարմիր հավկիթները Հարության խորհրդանիշն են, կարմիրը՝ Քրիստոսի թափած արյունը:

Այսօր Ավագ հինգշաբթի է: Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...

Հավկիթ կարելի է ուտել երբ ուզեք, հատկապես, եթե պահք չեք պահում: Բայց պետք չի այսօրվա հավկիթները կապել Զատկի տոնի հետ:

--00—ՅՄ