Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

դե

Այսօր «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։

AntiFake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը նշեց, որ նամակն ուղղված է ԱՄՆ դեսպանին և իրենք այսօր այն փորձելու են հանձնել նրան, քանի որ միջազգային հանրության մոտ ԱՄՆ-ն համարվում է որպես ժողովրդավարության մարտիկ.«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ի ցույց դնենք, որ Հայաստանը բնավ այն ուղով չի ընթանում, որով ցանկանում է ժողովուրդը։ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը հաստատել է ավտորիտար իշխանություն, որտեղ մարդկանց կարող են կալանավորել սուր քննադատության համար։ Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով»։

Նարեկ Սամսոնյանի մեկ այլ թիմակից էլ հայտարարեց.«Հույս ունենք, որ նամակը հանձնելուց հետո հավատարիմ կմնան իրենց հայտարարած ժողովրդավարական սկզբունքներին։

Դավիթ Ֆիդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նամակն առձեռն չկարողացան փոխանցել ԱՄՆ դեսպանին.«Մեզ ասացին, որ դա պետք է իրականացվի էլեկտրոնային տարբերակով։ Ինձ համար մի փոքր տարօրինակ էր, թե ինչու անձամբ չենք կարող հանձնել»։

 Ֆիդանյանը նախ կարդաց Նարեկ Սամսոնյանի նամակը, ապա հայտնեց, որ այն կուղարկեն նաև էլեկտրոնային եղանակով։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը ձերբակալվեց, ապա 2 ամսով կալանավորվեց։

--00—ԼՀ