Հայաստանի և Ղազախստանի ավիաընկերությունները փոխադարձ թռիչքներ կիրականացնեն՝ առանց սահմանափակումների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ff

Ղազախստանի և Հայաստանի ավիացիոն իշխանությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը թույլ է տալիս երկու երկրների ավիափոխադրողներին առանց սահմանափակումների փոխադարձ թռիչքներ իրականացնել, հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը:



Բացի այդ, Հայկական ավիաուղիները ղազախական կողմից թույլտվություն է ստացել մինչև 2027 թվականի ավարտը առևտրային իրավունքներով կանոնավոր չվերթներ իրականացնել Երևան-Աշխաբադ-Աստանա երթուղով:

--00—ՍՊ