Ավագանին ընդունեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

/

Երևանի ավագանին ընդունեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:

Երկամսյա ժամկետում Երևան քաղաքի ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս հայտնել էր, որ հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ձախողում են ստանձնած պարտավորությունների կատարումը, Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման և չեզոքացման, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում է ընդունել սույն որոշման նախագիծը: