Միլիոնավոր հայերի սգին միանալս ժեստ չէ, դա նաև իմ անձնական ցավն է․ Թինա Կանդելակի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Հայտնի հաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելիակին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին՝ խոստովանելով, որ այսօր ստուգում է բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակից են Հայոց ցեղասպանության զոհերին։

«Ես կիսով հայ եմ։ Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայերենով, եւ ցավակցության խոսքերն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի սգին միանալու ժեստ չեն։ Դա նաև իմ անձնական ցավն է»,- գրել է Կանդելակին: