Ճշմարտությունը երբեք չի հանձնվում, դեպի արդարություն ճանապարհը երկար է և բարդ․ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

 System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում հրապարակում է արել՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ։

«Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է եւ բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում։ Առավել մանրամասն տեղեկատվության համար հետեւեք արդարության Մարշին, որն այսօր անց կկացվի Լոս Անջելեսում՝ Թուրքիային ուղղված պահանջով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Թանկյանը։