ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:
Մադրիդյան ակումբը հաստատել է 28-ամյա ֆուտբոլիստի հեռանալու մասին լուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարիերան շարունակելու է «Բարսելոնում»:
«Սրանք հիասքանչ հինգ տարիներ էին, շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար, դուք միշտ կմնաք իմ սրտում», - ասել է ֆուտբոլիստը՝ դիմելով ակումբի երկրպագուներին:
Գրիզմանն «Աթլետիկո» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից» 2014 թվականի ամռանը: Տրանսֆերի արժեքն այդ ժամանակ կազմել էր մոտ 30 մլն եվրո: