Արդյո՞ք կոռուպցիոն ռիսկերի վնասը և տնտեսական աճի ռիսկերը իրար համադրել են․ Թունյանի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3%-ով, այսինքն՝ 80 մլրդ դրամով․ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ևԱտոմ Ջանջուղազյանին

 Հարցրեց՝ արդյոք ծախսերի թերակատարումը պայմանավորված էր վարկային միջոցների կոռուպցիոն ռիսկերով, և արդյոք կոռուպցիոն ռիսկերի վնասը և տնտեսական աճի ռիսկերը իրար համադրել են։

«Ես ծարավ եմ, ուզում եմ ջուր խմեմ, կասկած ունեմ, որ ջուրը թունավորված է, դրա հավանականությունը կա, հիմա ի՞նչ անեմ՝ ջուրը չխմեմ ծարավից վատանա՞մ, թե՞ ամեն դեպքում հաշվի առնեմ ռիսկը, բայց խմեմ»,-պատկերավոր ձևով հարց հնչեցրեց Թունյանը։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ թերակատարումը հակաբյուջետային  զսպող ազդակի 2,3% է եղել։ Ըստ նրա,  հավասարապես եկամուտների գործոնով բացատրվում է դրա կեսից ավելին, մնացածը՝ ծախսերի գործոնով է բացատրվում։

Նախարարի խոսքով՝ ամեն տարի ունեցել են խրոնիկ ցածր կատարողական, բացառությամբ մեկ-երկու տարվա, երբ ընդհակառակը գերակատարում է եղել։ «Այդ պատճառով չեմ կարծում՝ բոլոր տարիների համար պետք է բացատրվի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի գործոնով, դրա համար էլ 2018թ-ի համար էլ առանձնացնել պետք չի, բայց իհարկե դեր ունեցել է»,-ասաց նա և նաև մեկ այլ կարևոր գործոն համարեց այն, որ կանխատեսումների ժամանակ է գերագնահատված եղել։ «Որովհետև միշտ ուզում ենք ավելին»,-ասաց նա։ 

«Պարզ է, որ ամբողջը չի կարող կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված լինել: Գոնե ասեք՝ ո՞ր մասը, կե՞սը՝ 120 մլն դոլարը, թե կարող ենք ասել, որ կոռուպցիոն ռիսկերը այս 120-ից ավելին են, կասկած ունեինք, որ կարող է գողանային, դրա համար էլ այս ծախսերը չենք կատարել»,-ասաց Թունյանը։

Նախարար Ջանջուղազյանը նշեց, որ չենք կարող նման բան ասել։ «Ասել ենք, որ գործոն որպես դեր խաղացել է, մարդ կա, որ համաձայն չէ, և դրա արդյունքն է եղել, որ որոշ ծրագրեր  դադարեցվել են կամ հետաձգվել են, բայց ասել դրանով է պայմանավորված, չենք կարող, քանի որ մի փոքր մասն է, որ 18-ին է նախաձեռնվել, տարիներ շարունակ են նախաձեռնվել, ուստի չեմ կարող նման գնահատական տալ»,-եզրափակեց նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news