ԱԺ պատգամավորները դժգոհ են. աշխատասենյակնե­րից շատերում օդորակիչ չկա․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ԱԺ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է, ինչ Ազգա­յին ժողովի պատգամավորները բողո­քում են աշխատասենյակների պայ­մաններից, մասնավորապես՝ ջեր­մաստիճանից, քանի որ այս շոգ եղանակին ԱԺ աշխատասենյակնե­րից շատերում տեղադրված չեն հո­վացնող համակարգեր: 

Տարբեր պատ­գամավորներ մեզ հետ զրույցներում նշում են, թե այդ հարցը վաղուց բարձրաձայնել են՝ այլ գույքեր պա­հանջելու հետ մեկտեղ, մյուս բոլոր հարցերը կարգավորել են, բայց օդորակիչի հարցը՝ ոչ: Պատգամավորնե­րը նաև դժգոհ են նույն խնդրից՝ ճաշարանի հետ կապված: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն այս առնչությամբ «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հստակ տեղյակ եմ խնդրից: Կարող եմ ասել, որ մենք ԱԺ բյուջետային միջոցներից խնայողության հաշվին հայտարարել ենք գնում օդորակիչների խմբաքանակ ձեռք բերե­լու համար:

Սակայն մասնագետների հետ քննարկման և ուսումնասիրու­թյան արդյունքներով կարող ենք գնահատել, որ հոսանքի լարերը ԱԺ հին մասնաշենքում բավականին հին են և նախատեսված չեն այդքան լրացուցիչ հոսանք օգտագործող սարքերի ավելացմանը:     

Այդ իսկ պատճառով մենք 2020 թվականի բյուջեի հայտում նախատեսել ենք այս լարերի փոխարինման կապիտալ ծախսերը: Դրա համար որոշել եմ այս տարի ձեռնպահ մնալ նոր օդորակիչների տեղադրումից: Լարերի կապիտալ փոխարինումից հետո դրանք կտեղադրվեն»»,-գրում է թերթը։

Տեսանյութեր

Live

Լրահոս