Հյուսիսային պողոտայում մի երիտասարը փորձել է գողանալ ֆրանսիացի զբոսաշրջիկի դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 24, 24News

 

.

Հունիսի 22-ին, ժամը 19.23-ին, ոստիկանություն է զանգահարել մի էքսկուրսավար եւ հայտնել, որ Հյուսիսային պողոտայում մի երիտասարդ իրենց հետապնդել եւ «Կասկադ» համալիրում փորձել է ֆրանսիացի զբոսաշրջիկներից մեկի պայուսակից դրամապանակը գողանալ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ է փորձել կատարել գողությունը, սակայն իր կամքից անկախ՝ այն ավարտին չի հասցրել:

Նախապատրաստվում են նյութեր: