ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Հանրապետության տարածքում hունիսի 25-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-30-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ը առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում hունիսի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը՝ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: