Ռուսաստանն իր ոստիկանության ծառայողներին թույլատրել է հանգիստը անցկացնել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

.

ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ոստիկաներին հնարավորություն տալ ամառային հանգսիտը կազմակերպել Թուրքիայում: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թուրքիայի հյուրանոցների միության նախագահ Օսման Այըքը նշել է, որ ռուս ոստիկաններն իրենց ընտանիքների հետ միասին 2.5 միլինոնանոց ներուժ են իրենցից ներկայացնում: Հետևաբար սպասվում է, որ նրանցից որպես զբոսաշրջիկ Թուրքիա կմեկնի նվազագույնը 1 միլիոնը:

Այըքի փոխանցմամբ` վերջին 4 տարում ռուս ոստիկանները չեն կարողացել իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում: 

«Մոտավորապես նույն թվաքանակով ռուս զինվորական կա: Դեռևս միայն ոստիկանների համար է ընդունվել այդ որոշումը: Ենթադրում ենք, որ նման թույլտվության կլինի նաև զինվորականների համար: Եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա կնշանակի, որ Թուրքիայի համար Ռուսաստանից շուրջ 5-6 մլն զբոսաշրջիկ ընդունելու հնարավորություն կստեղծվի»,- ասել է Թուրքիայի հյուրանոցների միության նախագահը: