Երևանում կինը կորցրել է 500000 դրամը և վախենալով ամուսնուց՝ ասել է՝ դրամապանակը գողացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

1

Հուլիսի 12-ին՝ ժամը 16-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում կնոջ ձեռքից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 500 000 դրամ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակի բացահայտ հափշտակության դեպք տեղի չի ունեցել:

Այսպես ասած «տուժողը» կրկին հրավիրվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իրականում 500 000 դրամը կորցրել է և վախենալով հայտնել ամուսնուն՝ իրականությունը խեղաթյուրել է՝ տալով սուտ հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր: