Պուտինը զանգահարել է Մերկելին և շնորհավորել նրա 65-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ նրան շնորհավորել 65-ամյա հոբելյանի առթիվ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, ինչպես գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր Էր հղել Անգելա Մերկելին՝ դիմելով «դու»-ով:

«Ղեկավարի քո քաղաքական հատկանիշները, քո հաջող բազմամյա գործունեությունը ֆեդերալ կանցլերի պաշտոնում ըստ արժանվույն են գնահատվում Գերմանիայում, ինչպես նաեւ Եվրոպայում և ամբողջ աշխարհում․․․ Գնահատում եմ մեր միջեւ ստեղծված հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծորեն քննարկելու ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցերը:

Ուրախ կլինեմ մեր երկխոսության եւ համատեղ աշխատանքի շարունակմանը»,-նշված է Պուտինի հեռագում:

Պուտինը պաշտոնակցին մաղթել Է քաջառողջություն, երջանկություն, բարեբախտություն և հաջողություններ։