ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում, տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Քաղաքացիները (ծնված՝ 1965-ին և 1974-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։
Հիշեցնենք, որ Boeing 737-ի անձնակազմը, որը թռչում Էր Մոսկվայից Երևան, տարահանել Է ուղևորներին ինքնաթիռում հայտնված կողմնակի հոտի պատճառով: Այդ մասին նշվում է փոխադրողի՝ «Nordwind» ավիաընկերության պաշտոնական կայքէջում:
«Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթը թափավազքի ժամանակ ուղևորային սալոնում հայտնվել Է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել Է վերթիռը և թռիչքա-վայրԷջքային գոտին ազավելուց և շարժիչերն անջատելուց հետո կազմակրեպվել Է ուղեւորների (162 չափահաս, 11 երեխա) տարահանում վթարային փչովի սանդուղքներով»,- հաղորդել Է ավիաըիկերությունը: