Հաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

.

Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Այնուհետև դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին:

Տեսանյութեր

Live

Լրահոս