Մի քիչ համբերատար լինենք և հիշենք, թե ինչի համար էինք դուրս եկել փողոց․ Արման Նշանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Դերասան Արման Նշանյանը «Ժամադադարի» տաղավարում, որպես ռեժիսոր, ներկայացնում է Կոմիտասի մասին նկարահանված նոր ֆիլմը. «Կոմիտասն իմ ընկալմամբ չի խելագարվել, պարզապես մեծ սթրեսի հետևանքով լռել է: Ֆիլմում ներկայացված է Կոմիտասի մանկությունը, համիդյան ջարդերով ուղեկցվող կյանքի ժամանակահատվածը, կոմիտասյան երգն ու երաժշտությունը: Իսկ 1915-ը սկսված ցեղասպանության ամբողջացումն էր»,- պարզաբանում է ֆիլմի ռեժիսորը:

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև այն խնդրին, թե ինչպես կարելի է հայկական կինոն աշխարհին հասանելի դարձնել. «Այսօր Հոլիվուդն է գրում պատմությունը, և այն իրենց փականի տակ է»,- ասում է Նշանյանն ու հավելում, որ հնարավոր է այդ պատմության մաս կազմել:

Զրուցել ենք նաև ներկա հասարակական ու քաղաքական իրավիճակից: