ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում BMW մակնիշի 35 TD 568 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։