Վահե Գրիգորյանը ներկայացրել է Քոչարյանի գործով ՍԴ անդամներին ուղղված դիմումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի լրագրողներ.

ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն:

Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ հրապարակային դատաքննությունների ընթացքում և կապակցությամբ բարձր դատարանների կողմից գործերի քննության հրապարակայնության մաս են կազմում նաև կողմերի ներկայացրած և ներդատարանական (հրապարակայնությունը չսահմանափակված) ապացուցողական և ընթացակարգային բնույթի փաստաթղթերը և նյութերը, մինչդեռ հանրությանը դրանք անհասանելի են ձևավորված ավանդույթի բերումով, ստորև, ի պատասխան ձեր հարցադրումների, ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի անդամներին եւ դատավոր Դիլանյանին հասցեագրված 28/08/2019թ.-ի փաստաթուղթը:

Այս փաստաթղթում արտահայտված դիրքորոշումներից դուրս այս պահի դրությամբ այլ մեկնաբանություն կատարելուց ձեռնպահ կմնամ:

Շնորհակալ եմ»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news