«Հայ ձեռներեցների ասոցիացիան» կօգնի միավորել գործընկերային ջանքերը․ Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերներից մեկը, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

«Փոքր և միջին բիզնեսի ոլորտում համագործակցությունը չափազանց կարևոր է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» նպատակն է երկու երկրների ձեռներեցների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը», - ասոցիացիայի ստեղծման առիթով ասել է Սամվել Կարապետյանը։

««Տաշիր» ընկերությունների խումբը վաղուց է նպաստում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերություններին։ Այս ասոցիացիայի ստեղծումը կօգնի միավորել գործընկերների ջանքերը՝ առևտրային կապերն ամրապնդելու համար և ևս մեկ քայլ կլինի երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ համագործակցության ուղղությամբ», - նշել է Կարապետյանը։