Ադրբեջանի հարավային շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Աշխարհ

Ներկայիս Ադրբեջանի հարավային` Մասալըի շրջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին հղումով:

Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լենքորանի սեյսմիկ կայանից 26 կիլոմետր հարավ-արևելք գտնվող հատվածում՝ ժամը 06:45-ի սահմաններում:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնի խորությունը կազմել է 19 կիլոմետր:

Ցնցումները չեն զգացվել: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news