Արգել գյուղի ՕԿՋ-ում տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

 Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 17:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի ՕԿՋ-ում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: