Սարատովում տղամարդը ցած է նետվել 9-րդ հարկից` իր 2 երեխաներին գրկած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Սարատովում 30-ամյա տղամարդը ցած է նետվել 9-րդ հարկից` իր 4-ամյա աղջնակին և մեկամյա տղային գրկած: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով տեղի Արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Նշվում է, որ տղամարդն ու տղա երեխան տեղում մահացել են: Աղջնակին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հարուցվել է քրեական գործ: Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները:

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ տանը գտնվել է գրություն, որի հեղինակը 30-ամյա տղամարդն է: Նա գրել է, որ սիրում է մայրիկին և հրաժեշտ է տվել: Նշվում է, որ ողբերգական դեպքից առաջ նա կնոջն է ուղարկել երեխաների նկարները` 9-րդ հարկի պատշգամբում արված: Կինն այդ ժամանակ երթուղային տաքսիով տուն ուղևորվելիս է եղել:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news