ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չեղարկել է իր այցը Բելառուս, որը պետք է կայանար այս շաբաթ։ Այս մասին գրում է RT-ն:
Իր այցն է չեղարկել նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
Այս պահին չեն մեկնաբանվում այցի չեղարկման պատճառները:
Բելառուսի ԱԳՆ-ն խոստացել է ավելի ուշ հաղորդագրություն տարածել:
Մոգերինին այս շաբաթ պետք է այցելեր Մինսկ և մասնակցեր «Արևելյան գործընկերության միջոցառումներին»։